ՄԱՀՀԻ կենտրոնում տեղի է ունենում քննարկում «Ռուսաստանի դեմ ԱՄՆ/ԵՄ պատժամիջոցները և դրանց հայկական շավիղները» թեմայով՝ նվիրված միջազգային հարաբերություններում թիվ 1 իրադարձությանը, այն է՝ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին և Հայաստանի վրա դրանց հետևանքներին:
Ինչպես նշեց ՄԱՀՀԻ տնօրեն Ստեփան Սաֆարյանը՝ այսօրվա քննարկման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի մեջ է, որ ՀՀ տնտեսությունը ահռելի կախվածություն ունի Ռուսաստանի տնտեսությունից, և որ Հայաստանում ներդրումների մեծ մասն արված է ռուսաստանաբնակ հայերի, և ոչ միայն հայերի, կողմից:
Նրա խոսքով՝ ցուցակում ընդգրկվել են այնպիսի ընկերություններ, որոնք Հայաստանում իրականացնում են կամ լայնամասշտաբ ծրագիր, կամ ունեն ներկայացվածություն, և ըստ էության ազդում են Հայաստանի վրա. «Սա հավանաբար առաջին քայլն է, որից հետո կմաղվի, և կթողնվեն այն անձինք, ովքեր իսկապես կհամալրեն այս անձանց շարքերը»:
Մանրամասները՝ տեսանյութում:












































