ՄԱՀՀԻ կենտրոնում տեղի է ունենում քննարկում «Ռուսաստանի դեմ ԱՄՆ/ԵՄ պատժամիջոցները և դրանց հայկական շավիղները» թեմայով՝ նվիրված միջազգային հարաբերություններում թիվ 1 իրադարձությանը, այն է՝ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին և Հայաստանի վրա դրանց հետևանքներին:
Ինչպես հիշեցրեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Կոնգրեսին է ներկայացրել «Կրեմլյան զեկույցը»՝ ներկայացնելով այն անձանց ցուցակը, որոնց գործունեությունը նպաստում է Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանը. այսպես կոչված՝ վատ տղաների ցուցակ. «Ինչպես այդ ցուցակը անվանել էր հայտնի ռուս վերլուծաբան Իգոր Էյդմանը՝ «Ալի Բաբան և 210 ավազակները»»:
Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ այդ զեկույցում կա գաղտնի մաս, որը հրապարակված չէ. «Սակայն ամերիկյան մամուլից տեղեկանում ենք, որ այդ գաղտնի մասում նշված են դրանց կիրառման մեխանիզմները: Ասվում է նաև, որ այնտեղ կան այլ անձանց անուններ, որոնք հրապարակված չեն այս ցուցակում»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































