Ձմերուկի հյութը մարզումներից հետո կարող է թեթևացնել մկանային ցավերը: Այս մասին հաղորդում է Kedem-ը՝ վկայակոչելով իսպանացի գիտնականներին:
Պարզվում է՝ ձմերուկում առկա L ցիտրուլին ամինաթթուն օգնում է կրճատել մարզիկների վերականգնման ժամանակը և բարձրացնել նրանց «արտադրողականությունը»: Այդ ամինաթթուն արագացնում է կաթնային թթվի դուրսբերման գործընթացը, ինչը մկաններում առաջացնում է այրոցի ու ցավի զգացում:
Ձմերուկի հյութն ունի նաև հակաօքսիդանտային հատկություններ և կարող է բարելավել արդյունքները սպորտում:
Բացի այդ, ձմերուկը նաև օգնում է կանխել սրտային հիվանդությունները՝ կասեցնելով օրգանիզմում խոլեստերինի կուտակումը:







































