Թուրքիայի ԱԳՆ–ն դատապարտել է Դավոսի տնտեսական ֆորումի ընթացքում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի արած մեկնաբանությունները Թուրքիայի վերաբերյալ՝ «որպես ագրեսիվ հարևանի»։
«Մեզ համար անընդունելի է հունական վարչապետ Ցիպրասի Դավոսում արած հայտարարությունը ընդդեմ Թուրքիայի»,– հայտարարել է թուրքական ԱԳՆ–ի մամլո քարտուղար Համե Աքսոսը։
«Մենք կարծում ենք, որ պարոն Ցիպրասին բավական է նայել սեփական կաբինետին, որպեսզի տեսնի իրական «ագրեսիայի» օրինակը։ Բոլորին է հայտնի, որ նրա որոշ կոլեգաներ հրաշալի համապատասխանում են այդ որակմանը»,– ավելացրել է նա։
Հիշեցնենք, որ Հունաստանի վարչապետը Դավոսում հայտարարել է, որ իր եվրոպական գործընկերները միշտ չէ որ հասկանում են կյանքի դժվարությունները այնպիսի «ագրեսիվ» հարևանի կողքին, ինչպիսին Թուրքիան է։











































