Հյուսիսային Կորեայի առաջնորդը գումար չունի երկիրը կառավարելու համար։ Այս մասին հայտնում են չինական աղբյուրները, որոնք կապեր ունի Հյուսիսային Կորեայի իշխող էլիտայի հետ։ Այս մասին հայտնում է Radio Free Asia-ն։
Պահուստային ֆոնդի միջոցները, որը Կիմ Չեն Ինին է հասել իր հորից, ավարտվել են առաջնորդի կառավարման 7-րդ տարում։
Աղբյուրը նշել է, որ Կիմ Չեն Ինի ղեկավարման ընթացքում անցկացվել են միջուկային զենքի 4 և հրթիռային 20 փորձարկումներ։
Հյուսիսկորեացի առաջնորդը շատ միջոցներ է ներդրել նաև լեռնադահուկային առողջարանային վայրի և էքսկուրսիոն վայրերի զարգացման մեջ, որոնք այնուհետև պետական ԶԼՄ-ների կողմից գործածվում են քարոզչության համար։ Հյուսիսային Կորեայի դեմ միջազգային պատժամիջոցները սահմափակում են երկրի համար արտարժույթի հասանելիությունը՝ ստեղծելով հավելյալ տնտեսական դժվարություններ։









































