Միսս-Ռուսաստան-2013 Էլմիրա Աբդրազակովան չի ընդգրկվել «Միսս Տիեզերք» մրցույթի եզրափակիչ փուլն անցած 16 մասնակիցների ցուցակի մեջ, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
Եզրափակիչ փուլ են անցել Կոստա Ռիկայի, Ուկրաինայի, Չինաստանի, Էկվադորի, Բրիտանիայի, Վենեսուելայի, Ինդոնեզիայի, Դոմինիկյան Հանրապետության, Պուերտո Ռիկոյի, Իսպանիայի, ԱՄՆ-ի, Նիկարագուայի, Շվեյցարիայի, Հնդկաստանի, Բրազիլիայի, Ֆիլիպինների ներկայացուցիչները:
Ժյուրին գլխավորել է ամերիկյան Aerosmith ռոք-խմբի մենակատար Սթիվեն Թայլերը: Շոուն վարել են Spice Girls-ի անդամ Մելանի Բրաունն ու NBC հեռուստաալիքի հաղորդավար Թոմաս Ռոբերտսը:









































