Թուրքիան չպետք Է դառնա Եվրամիության անդամ երկիր, բայց նրա հետ հարկավոր Է զարգացնել ռազմավարական գործընկերություն: Այս կարծիքը հայտնել Է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:
«Թուրքիան չպետք Է դառնա ԵՄ-ի երկիր, բայց նրա հետ հարկավոր Է զարգացնել ռազմավարական գործընկերություն»,-ասել Է Բելգիայի վարչապետը՝ «Եվրամիության ապագան» դասախոսությամբ հանդես գալով Մոսկվայի բուհերից մեկում: Նա նաեւ Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները բնութագրել Է որպես բարդ հարաբերություններ:
Միշելն այցով գտնվում Է Ռուսաստանում, հունվարի 31-ին պլանավորված Է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հունվարի 30-ին Բելգիայի վարչապետը բանակցություններ Է վարել Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:









































