ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ է ներկայացրել ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողով, որով առաջարկում է թույլ տալ, որ օատրերկրյա պետությունում սովորող դպրոցականներին, որոնք 18 տարին լրացել է, ավարտել ուսումը նոր զորակոչվել բանակ:
ԱԺ-ում լրագրողները Միհրան Պողոսյանից հետաքրքրվեցին՝ օրենքում նման լրացում կատարելու նպատակն արդյոք այն է, որ Պողոսյանի որդին սովորում կամ սովորելու է օտարերկրյա դպրոցում: «Աղջիկս սովորում է ամերիկյան համալսարանում, իսկ 2 տղաներս սովորում են դպրոցում: Կարողա և գնան օտարերկրյա դպրոց»,-ասաց նա:








































