Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն խորհրդակցություն է անցկացրել քաղաքային համայնքների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել է հեղեղների հետ կապված իրավիճակը և դրա հետևանքները։
«Կարող են խնդիրներ ծագել էլեկտրականության, ջրամատակարարման և ջեռուցման հետ»,– նշել է Իդալգոն։

Բացի այդ, նրա խոսքերով, հունվարի 31-ին նոր հեղեղներ են սպասվում, որոնք կարող են խորացնել խնդիրը։
Ինչպես գրում է Le Parisien–ը՝ ֆրանսիական մայրաքաղաքում Սենայի ափերը մինչև հիմա ողողված են, շարունակում է գործել գետային տրանսպորտի աշխատանքի արգելքը։

Նախօրեին Սենայի մակարդակը բարձրացել էր մինչև 5,8 մետրի, որը հեղեղման ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։








































