«Սասնա ծռերի» անդամները շարունակում են պայքարել ընդդեմ` մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում շարունակվող «Սասնա ծռեր» 10 անդամի գործով այսօրվա նիստի ժամանակ «Սասնա ծռեր»-ի անդամ Պավել Մանուկյանը կրկին անգամ հանդես եկավ հայտարարությամբ. «Այլևս չեմ ասելու հարգելի դատարան, քանի որ մեզ ծաղրում եք: Ես սա թույլ չեմ տա` ուզում եք մեզ գնդակահարեք: Որքան ժամանակ է չեմ կարողանում քնել: Երազիս գալիս են Աբաջյանը, Ուրֆանյանը և Սլոյանը ու գոռում, որ հանդուրժում եմ այս մեղադրողին… »,-նշեց Պավել Մանուկյանը:









































