Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Արդարադատության նախարարությունը էլեկտրոնային նորարարության առաջատարներից է. Դավիթ Հարությունյան

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հունվարի 30-ին մասնակցել է «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում իրականացված «Հանրային կառավարման նորարարության շաբաթ» միջոցառմանը: Հանդիպումը կազմակերպվել էր Եվրոպական միության և ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիայի համատեղ ջանքերով:Միջոցառմանը մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, այլք: Այս մասին \ տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ Արդարադատության նախարարությունը էլեկտրոնային նորարարության առաջատարներից է, ինչի մասին հատկապես փաստում է նախորդ տարում գործարկված իրավական ակտերի նախագծերի հրապարակային քննարկման հարթակի՝ www.e-draft.am- ի կիրարկումը: «Նախկինում քաղաքացիական հասարակությունն էր շատ ակտիվ մասնակցում օրենսդրական նախաձեռնությունների քննարկմանը, իսկ այժմ մենք ունենք շատ մեծ ընդգրկվածություն քաղաքացիների, բիզնեսի ներկայացուցիչների կողմից: Եթե ուսումնասիրեք, ապա կտեսնեք ընդգծված աճ: Մենք օրական մոտավորապես 3000 այցելու ենք ունենում կայքում, որոնք ակտիվ ուսումնասիրում են օրենսդրական դաշտը»,-նշել է նախարարը՝ նորարարության ոլորտում կարևորելով նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումն առցանց ներկայացնելու համակարգի ներդրումը, e-appostille.am էլեկտրոնային ապոստիլ համակարգի, թեժ գծի e-hotline.am կայքի ստեղծումը:

Նախարար Հարությունյանն կատարված այս աշխատանքներում հատկանշական է համարել միջազգային գործընկերների՝ Եվրոպական միության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակի դերն ու ակտիվ ներգրավվածությունը:

Պետական համակարգում ստարտափերի վերաբերյալ պանելային քննարկման ժամանակ փոխնախարար Սուրեն Քրմոյանը ևս ընդգծել է Արդարադատության նախարարության՝ էլեկտրոնային նորարության ոլորտում առաջամարտիկներից մեկը լինելու փաստը՝ այդ հարցում հաջողության գրավականներից համարելով Նախարարության մարդկային մոտիվացված ներուժը: Այդ համատեքստում Սուրեն Քրմոյանը կարևորել է նախորդ տարում ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիայի նախաձեռնությամբ պետական ծառայողների շրջանում հայտարարված նորարար գաղափարների «Հանրային նորարարություն» մրցույթը, որի արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության մի շարք աշխատակիցներ արժանացան մրցանակների: Վերջիններիս ներկայացրած գաղափարները՝ www.e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակն ու ծննդյան միանվագ նպաստի դիմումն առցանց ներկայացնելու համակարգն արդեն իրականություն են:

Նշենք, որ կառավարման նորարարության շաբաթը հանրային միջոցառումների, փակ քննարկումների ու հանրային արշավների շարք է, որի ընթացքում մասնակիցները ծանոթանում են պետական կառավարման համակարգում կիրառվող նորարարական մեթոդների, քննարկում, թե ինչպես է հնարավոր ապահովել քաղաքացիների և կառավարության առավել արդյունավետ համատեղ աշխատանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում