Շաբաթ օրը բացվել է Իրանի և Ադրբեջանի միջև մինչ այժմ փակ «Շահթահթի-Պոլդեշթ» սահմանային անցակետը: Այս մասին հաղորդում է Trend-ը` վկայակոչելով Ադրբեջանում Իրանի դեսպանատանը:
Բացվել են նաև Ջուղայի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն) և Բիլյասուվարի սահմանային անցակետերը:
Անցակետերի բացման խնդրի լուծման նպատակով նախօրեին հանդիպել են Իրանի և Ադրբեջանի սահմանապահները: Հանդիպումը տեղի է ունեցել «Շահթահթի-Պոլդեշթ» սահմանային անցակետում: Այնտեղ քննարկվել են ի հայտ եկած խնդիրները, որոնք դրական լուծում են ստացել:
Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են այն շարունակել կիրակի օրը:









































