Մեծ Բրիտանիայում հարկային ոստիկանության աշխատակիցները սկսել են յուրացնել քաղաքացիներին լրտեսելու տեխնոլոգիաները: Google Earth-ի լուսանկարների շնորհիվ նրանք կարող են ճշգրիտ տեղեկություններ ստանալ քաղաքացիների կենսակերպի և իրական ֆինանսական դրության վերաբերյալ: Օրինակ` Google-ի լուսանկարների միջոցով հեշտ է որոշել, թե ինչ ավտոմեքենա է վարում տվյալ մարդը, ինչպիսի տանն է ապրում և որքան են աշխատել դիզայներները նրա այգին ձևավորելիս: Այս մասին գրում է տեղի մամուլը:
Google Earth-ը բրիտանական արքայական հարկային-մաքսային ծառայության պայքարի վերջին մեթոդն է` ընդդեմ իրենց եկամուտները թաքցնող քաղաքացիների և կազմակերպությունների: Ներկա պահին պետությունը չի ստացել 35 մլրդ ֆունտ հարկ:
Հայտնի է դարձել մի դեպքի մասին, երբ հարկային տեսուչները մեծացրել են արբանյակից արված լուսանկարը` գործարարներից մեկին պատկանող բեռնատարների համար կայանատեղին մանրամասնորեն դիտելու և նրա բիզնեսի ու եկամտի համապատասխանությունը պարզելու համար:









































