ԱՄՆ Ջորջիա նահանգում, 19-ամյա Մեդիսոն Լին խեղդել է իր նորածին երեխային լոգարանում։ Այս մասին հաղորդում է New York Post-ը։
Ինչպես հաղորդվում է, նրա արարքի պատճառը այն է եղել, որ երեխան լացով իրեն արթնացրել է։ Երեխան մեկ տարեկան չորս ամսական է եղել։
Աղջկան ձերբակալել են և մեղադրանք են առաջադրել հատուկ դաժանությամբ սպանության հոդվածով։ Նա հայտնել է ոստիկաններին, որ գտնվել է սթրեսային վիճակոմ և որ վերջին ժամանակները շատ դժվարությունների միջով է անցել։
Հունվարի 29-ին նրան ուղարկել են Հյուստոնի բանտ։ Երեխայի հոր մասին ոչինչ հայտնի չէ։











































