«Սա հարված է Հայաստանի պետական մենեջմենթին, որովհետև այս սանկցիաները նորություն չեն: Կարող եմ ասել, որ վերջին քվեարկության և Թրամփի վերջին հայտարարությունից շատ հիասթափված են այն մարդիկ, ովքեր կարծում են, որ այս սանկցիաները կունենան ընդհանուր իմպլեմենտացիա, որովհետև առաջին ընթերցման մեջ այդ սանկցիաները ենթադրում էին, որ հզոր պատժամիջոցներ կկիրառվեն այն բոլոր մարդկանց և ընկերությունների հանդեպ, որոնք գործ կունենան այդ ցուցակում ընդգրկված անձնանց մեջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով նախօրեին ԱՄՆ հրապարակած պատժամիջոցների ցանկին, ասաց հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը: Բայց, Անուշ Սեդրակյանի խոսքերով՝ նրանց տրվեց ևս երեք ամիս գործարքները խզելու, կոմպենսացնելու և այլնի համար:
«Այսինքն՝ ոչ միայն այդ օլիգարխները չեն պատժվելու, այլ նաև չեն պատժվելու այն մարդիկ, ովքեր գործարքներ են ունեցել օլիգարխների հետ»,- հավելեց Անուշ Սեդրակյանը: Ոչ թե այդ օլիգարխները չեն պատժվելու, այլ առայժմ չեն պատժվելու այն մարդիկ, ովքեր գործարքներ են կնքել իրենց հետ:
Ամբողջությամբ՝ տեսանյութում:








































