ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում հերթական հրապարակումն է կատարել, որտեղ փոքրի տեսաֆիլմ է պատմում ամուսնում՝ Սեյրան Օհանյանի մասին:
https://www.facebook.com/Ruzanna.Khachatryan.AMDA/videos/1008482565971673/
«ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Հատված
«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Ռուզաննա Խաչատրյանի՝
«ԱՌԱՆՑ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՆԴԵՊ ՈՒՆԵՑԱԾ ՆՎԻՐԱԿԱՆ ՍԻՐՈ ՉԻ ԼԻՆՈՒՄ ՍԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՆԴԵՊ» հարցազրույցից
Պատմում է Ռուզաննա Խաչատրյանը»,- կցված է մոտ 4 րոպե տեվողությամբ տեսաֆիլմին, որտեղ Ռուզաննա Խաչատրյանը խոսելով Օհանյանի հոգատար ամուսին լինելու մասին ասում է.
«Շատ հաճախ գալիս էր փոքրիկ ծաղկեփնջով, մուտքի մոտ այն մեկնում էր ինձ իբրև արդարացում՝ ուշ գալու և իմ տրամադրությունը բարձրացնելու համար մի դրվագ էր երգում իր սիրված երգերից»,-պատմում է Խաչատրյանը:









































