Միայնակ կանայք Facebook սոցիալական կայքում չպետք է նայեն իրենց հաջողակ ընկերների էջերը: Հոգեբանների խոսքերով՝ դա կարող է ազդել նրանց հոգեկան առողջության վրա՝ հաղորդում է The Daily Mail-ը:
Մասնագետները նշում են, որ սոցիալական ցանցերը օգտատերերին մշտապես «ռմբակոծում» են` անթերի կյանքի, հարսանիքի, երեխաների լուսանկարները մարդկանց մոտ նախանձ է առաջացնում և նպաստում ինտերնետ-վուայերիզմի զարգացմանը: Արդյունքում մարդու մոտ կարող է այնպիսի զգացում առաջանալ, որ իր կյանքը դատարկ է:
Հոգեբանները միայնակ կանանց կոչ են անում հրաժարվել սոցիալական կայքերից: Նրանք նաև նշում են, որ թույլ սեռի ներկայացուցիչները ավելի շատ ժամանակ են անցկացնում համացանցում պոտենցիալ փեսացուներ փնտրելու համար:









































