«Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Խուան Ռոման Ռիկելմեի կարծիքով` կատալոնական ակումբի ներկայիս արդյունքները կախված չեն գլխավոր մարզչի գործողություններից:
«Նախորդ մրցաշրջանում Վիլանովան բացակայում էր մի քանի ամիսների ընթացքում: Չնայած դրան, «կապտանռնագույններ»-ը կարողացան Իսպանիայի չեմպիոն դառնալ:
Կատալոնացիները մեծ խնդիրներ կունենան միայն այն ժամանակ, երբ թիմից հեռանան Չավին, Ինյեստան, Բուսկետսը, Պիկեն, Պույոլը, Մեսսին: Մինչդեռ այդ խումբը միասնական է, «Բարսելոնա»-ն կարող է խաղալ նաև առանց գլխավոր մարզչի»,- ասել է Ռիկելմեն:








































