Արքայազն Հարրին լուրջ անհանգստացած է մազաթափության խնդրից։ Ըստ ամենայնի, նա չի կարողանա խուսափել ժառանգական ճաղատացումից։
Բրիտանական ԶԼՄ-ները հայտնում են այն մասին, որ արքայազն Հարրին սկսել է բարդույթավորվել իր մոտ նկատելի «ընտանեկան» ճաղատացումից և մտադիր է շտկել դա կոսմետիկ ընթացակարգերի միջոցով։

33-ամյա արքայազնը պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ կանխելու մազերի կորուստը։ Ներքին աղբյուրներից մեկը բրիտանական ОК! պորտալին հայտնել է այն մասին, որ Մեգան Մարքլի հետ ամուսնանալուց անմիջապես հետո նա ծրագրում է մազերի փոխպատվաստաում անել, ինչն արժի ավելի քան 75 հազար դոլար։
Մազերի նոսրացում վաղուց արդեն նկատելի է նրա եղբոր՝ 35-ամյա Ուիլյամի մոտ։










































