Համացանցում տեսահոլովակի հրապարակումը, որտեղ երևում է, թե ինչպես է Լիբանանի ԱԳՆ ղեկավար Ջեբրան Բասիլը քննադատում երկրի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիին՝ նրան «ավազակ» անվանելով, Բեյրութի փողոցներում բողոքի ակցիաների առիթ է դարձել։

Բերիի կողմնակիցները փողոցներում մեքենաների անվադողեր, ինչպես նաև Բասիլի և Լիբանանի նախագահ Միշել Աունայի նկարներն են այրել,– հաղորդում է associated Press-ը։

Ինչպես նշում է գործակալությունը, տեսագրության հայտնվելը ժամանակով համընկել է Բերիի և Աունայի միջև տարաձայնությունների սրացման հետ, որ կապված է որոշ լիբանանյան սպաների կոչումների բարձրացման հրամանի հետ։















































