Friday, 12 06 2026
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան

Իրանցի կինը թմրանյութ է տեղափոխել Հայաստան սեռական օրգանի մեջ թաքցրած

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` ոստիկանության աշխատակիցները Մեղրիի սահմանապահ ջոկատի ծառայողների հետ բացահայտել են թմրամիջոցների անօրինական շրջանառության հերթական դեպքը:

Երեկ` ժամը 16.40-ին, Նորագյուղ թաղամասից իր OPEL մակնիշի ավտոմեքենայով ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման է ենթարկվել երևանցի 48-ամյա Արմեն Անդրեասյանը` ուղևորուհու` «Էլի» մականունով իրանցի Էլհամ Ղասեմի Շիրխանիի հետ:

Խուզարկությամբ Շիրխանիի կրծկալի միջից հայտնաբերվել է պահպանակում փաթեթավորված մոտ 24 գրամ «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, իսկ ներքնազգեստի միջից` սպիտակ անձեռոցիկով փաթեթավորված, առանց գրառման 90 դեղահաբ, բացի այդ, դեղին և կանաչ գույնի FLUXETINE 20 գրառմամբ 5 դեղահաբ էլ հայտնաբերվել է նրա ուսապարկից:

Նշենք, որ սահմանը հատելիս Շիրխանին պահպանակում փաթեթավորված մոտ 24 գրամ «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածը թաքցրել էր հեշտոցում:

Ըստ Էլհամ Ղասեմի Շիրխանիի հայտարարության` պահպանակի պարունակությունը «Մետամֆետամին» թմրամիջոց է, սակայն ներքնազգեստից հայտնաբերվածը հոգեմետ դեղահաբեր են, որոնք բերել է Հայաստանում բնակվող ոմն Զորիկի համար:

Մեր տեղեկություններով` հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոմն Զորիկը` 29-ամյա Զոհրաբ Ստեփանյանը, ինչպես նաև 44-ամյա Հակոբ Մուրադյանը:

Ինչպես տեղեկացանք ոստիկանությունից, նախաքննության նախնական տվյալներով`Էլհամ Ղասեմի Շիրխանին նման եղանակով ԻԻՀ-ից պարբերաբար անօրինական թմրամիջոցներ է տեղափոխել Հայաստան:

Հայտնաբերված անօրինական զանգվածը փաթեթավորվել և ուղարկվել է ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրո:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Էլհամ Ղասեմի Շիրխանին ու Զոհրաբ Ստեփանյանը ձերբակալվել են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում