ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը չի ժխտում, որ ռուսաստանցի հայտնի գործարար, քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանը՝ «Ռոբսոնը», եղել է նախարարի խորհրդական, սակայն չի մանրամասնում, թե ինչ խորհուրդներ է տվել նա նախարարին։
Ռուբեն Թաթուլյանը եղել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականը և ունի ՀՀ դիվանագիտական անձնագիր:
«Այո, պարոն Թաթուլյանը եղել է նախարարի խորհրդական 2016 թվականի կեսերից մինչև 2017 թվականի վերջը: Եվ ինքը զբաղվել է Ռուսաստանի հարավային շրջաններում հայերի աջակցության հարցերով»,- ասաց Նալբանդյանը՝ ի պատասխան հարցին՝ ի՞նչ խորհուրդներ էր իրեն տալիս Թաթուլյանը։











































