Հայաստանում ամենաբարձր մակարդակում բազմիցս անդրադարձ է կատարվել Ադրբեջանին մատակարարվող Ռուսաստանի սպառազինության խնդրին, ևս մեկ անգամ այդ ամենը կրկնելու կարիք չկա։ Այս մասին հունվարի 29-ի 2017 թ.-ը ամփոփող ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Նրա խոսքով, կարիք չկա այս խնդրին ևս մեկ անգամ անդրադառնալու համար, քանի որ իրեն հայտնի է, թե ինչու է այդպիսի շեշտադրումներով թեման շահարկվում Ադրբեջանի քարոզչությունը: Նա միայն հավելեց, որ Հայաստանն անում է ամեն ինչ հավասարակշռությունը պահելու համար՝ ներառյալ օգտագործելով այն հնարավորությունները, որոնք բխում են Ռուսաստանի հետ հարաբերությունից, օգտագործելով դաշնակցային իրողությունները:









































