ԵԽԽՎ-ում ես ինձ որևէ կերպ չեմ պատկերացնում ադրբեջանական պատվիրակների հետ Սերժ Սարգսյանին հարցեր տալուց: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ամփոփելով ԵԽԽՎ հայկական պատվիրակության ձմեռային նստաշրջանի աշխատանքները:
Մարուքյանի խոսքով՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունն այս անգամ լուրջ հաջողություններ գրանցեց․ «Ամեն նստաշրջանից առաջ յուրաքանչյուր պատվիրակ պլանավորում է իր գործը, որովհետև ամբողջ օրակարգը հայտնի է լինում, չհաշված չպլանավորված հարցերը:Չորս ելույթ եմ ունեցել՝ երկուսը քաղաքական խմբի անունից, մյուս երկուսը հայկական պատվիրակության անունից»,-նշեց պատգամավորը:
Անդրադառնալով ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթին՝ Մարուքյանը նկատեց․ «Սերժ Սարգսյանի ելույթում մնալու, կամ գնալու վերաբերյալ որևէ ուղերձ չկար»:
Մանրամասները՝ տեսանյութում









































