«Տարկետում ԼինելուԱ` Հանուն գիտության զարգացման» ուսանողական շարժման առաջնորդները ներկայացնում են իրենց դիրքորոշումն ու արձագանքը Կառավարության վերջին նախաձեռնության վերաբերյալ, որը ծնվել է նախկինում շարժման առաջնորդների և իշխանության ներկայացուցիչների երկխոսության ու քննարկումների արդյունքում: Քննարկման բանախոսն է «Տարկետում ԼինելուԱ» ուսանողական շարժման առաջնորդներից Դավիթ Պետրոսյանը, ով ներկայացրեց իրենց առաջիկա անելիքները ստեղծված նոր իրողություններում:
Քննարկմանը ներկա նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանն էլ ասաց, որ կառավարության հետ քննարկումների ժամանակ հասկացել է, որ իշխանությունն այն կարծիքի է, որ հումանիտար ուղղությամբ սովորող ուսանողներին պետք չէ տարկետում տալ. «Ասում են՝ փիլիսոփային տարկետում տանք՝ ի՞նչ անենք: Բայց եթե որոշ առարկաների ուղղությամբ խնդիրներ կան, ֆակուլտետը թույլ է, եթե լավ մասնագետներ չեն տալիս, ուրեմն՝ խնդիրը կրթության ոլորտում է, պետք է հասկանալ՝ ինչո՞ւ է այդպես»:








































