Ջիբլարթարում ընթացող Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով առավելության հասավ հնդիկ Շարդուլ Գագարեինի նկատմամբ: Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Հնդկաստանի մեկ այլ ներկայացուցիչ Ռամեշբաբ Պրագնանանդհայի հետ:
Արոնյանը վեց տուրից հետո 4.5 միավորով զբաղեցնում է 18-րդ տեղը, Մկրտչյանը 3.5-ով՝ 86-րդ:








































