«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ երեկ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 7-ին Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի նիստում քննարկվել և, ըստ էության, հավանության է արժանացել Հայաստանին առաջիկա 4 տարիների ընթացքում 843 միլիոն դոլարի նոր վարկ տրամադրելու հարցը: Այս որոշումը ուշագրավ է նախ նրանով, որ ՀԲ-ն վարկ տրամադրելու որոշումը կայացնում է մեր իշխանությունների այն հայտարարություններից հետո, ըստ որի Հայաստանն արդեն համեմատաբար լավ վիճակում է և մեզ արտոնյալ վարկեր արդեն չեն տրամադրվելու: Իսկ այս վարկը արտոնյալ Է: Այս որոշման հաջորդ հմայքն այն է, որ պատկերավոր ասած, Արևմուտքի լիակատար վերահսկողության տակ գտնվող Համաշխարհային բանկը նման մեծածավալ վարկ Է տրամադրում մի երկրի, որն օրը ցերեկով ուղղակի դավաճանեց արևմուտքին ու անսպասելիորեն վազեց դեպի Ռուսաստան: Առաջին հայացքից սա նույնիսկ կարելի Է տարօրինակ համարվել: Բայց միայն առաջին հայացքից: Խնդիրն այն Է, որ Ռուսաստանի գուբերնիա դառնալու հստակ հեռանկար ունեցող Հայաստանին վերջնականապես չկորցնելու համար Արևմուտքը պետք Է իր լծակները ստեղծի: Իսկ ավելի հզոր լծակ, քան ֆինանսական կախվածությունն Է, դժվար է պատկերացնել: Լծակն Էլ գնալով հզորանում Է:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:








































