Ձյան առատ տեղումները կաթվածահար են արել Իրանի մայրաքաղաք Թեհրանը, փակ են դպրոցներն ու օդանավակայանները։

Թաց ձյունը հանգեցրել է ծառերի տապալման, որոնք վնասել են բազմաթիվ կայանված մեքենաներ և էլեկտրագծեր։ Ճանապարհներին հարյուրավոր մեքենաներ են արգելափակվել։ Եղանակային վատ պայմանների հետևանքով դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը Թեհրանի և Մաշհադ քաղաքի միջև։

«Կարմիր մահիկի» տվյալներով՝ ավելի քան 6000 մարդ տեղափոխվել է ժամանակավոր տեղակայման կետեր։

Հունվար-փետրվար ամիսներին Թեհրանում միջին ջերմաստիճանը կազմում է +4-ից +6 աստիճան։ Այդ իսկ պատճառով նման իրավիճակ այնտեղ հազվադեպ է լինում, սակայն ջերմաստիճանի անկումը մինչև -5 աստիճան, տեղումներ է թույլ տվել։





















































