Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը, իշխող՝ Արդարություն և զարգացում կուսակցության կոնգրեսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան ամբողջովին մաքրելու է Սիրիայի հետ սահմանը ահաբեկիչներից։ Նա ընդգծել է, որ հնարավորություն է տալու սիրիացի փախստականներին տուն վերադառնալ այն բանից հետո, երբ սահմանը ամբողջովին մաքրված կլինի զինյալներից,– հաղորդում է Reuters-ը։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթվա վերջին թուրքական բանակը, Սիրիայի հյուսիսում, քրդական խմբավորումների դեմ սկսեց «Ձիթենու ճյուղ» օպերացիան։ Անկարան վճռական է տրամադրված ավարտել ուժային գործողությունը «կարճ ժամկետներում», սակայն հարձակումը միտում ունի երկարատև հակամարտության վերաճելու։









































