Երևի թե ամեն երեխա երազում է լինել Դիսնեյլենդում։ Բայց հավանաբար նրանց համար չէ, որ ուզում են այնտեղ գարեջրատուն հիմնել։ Դիսնեի արքայության շուկայագետների կարծիքով՝ դա կմեծացնի մեծահասակների հոսքը դեպի Դիսնեյլենդ։ Հայտնում են, որ առաջին գարեջրատունը կհայտնվի Downtown Disney–ում մինչև 20180-ի վերջը։ Ballast Point Brewing անունով գարեջրատունը ունենալու է 7200 քառակուսի ֆուտ մակերես, որտեղ լինելու են բար, ռեստորան և գարեջրի այգի՝ բաց երկնքի տակ։

Կալիֆորնիայի գարեջրագործները խոստանում են այցելուներին զարմացնել գարեջրի էքսկլյուզիվ, սահմանափակ տեսակներով՝ հատուկ այս տեղի համար պատրաստված։ Իսկ այն զբոսաշրջիկների համար, ովքեր գարեջուր չեն սիրում, Դիսնեյլենդը մի քանի անակնկալ է պատրաստել։ 21 տարին լրացած այցելուներին կառաջարկվի կարմիր և սպիտակ գինիների մեծ տեսականի, ինչպես նաև բազմաթիվ կոկտեյլներ։








































