Ուրբաթ օր Ֆիլիպինների ափերին է հասել այս տարվա ամենաուժեղ փոթորիկը՝ «Հայանը», որն արդեն 3 մարդու կյանք է խլել, իսկ յոթը տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոցներ են տեղափոխվել:
Associated Press-ի տվյալներով՝ քամու արագությունը 314 կմ/ժ է, երբեմն ավելանում է մինչև 379 կմ/ժ: «Հայանը» փոթորիկների գնահատման սանդղակում գերագույն՝ հինգերորդ աստիճանն է ստացել:








































