Saturday, 27 06 2026
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները

ՌԴ բարձրագույն ղեկավարությունը կարծում է, որ եթե Հայաստանը գնա ԵՄ հետ մերձեցման ճանապարհով՝ կգնա դեպի դժոխք. Վյաչեսլավ Կովալենկո

Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի խոսքով` Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության շրջանում կարծում են, որ եթե Հայաստանը գնա Եվրամիության հետ մերձեցման ճանապարհով, Հայաստանը կգնա դեպի դժոխք: 

Այսպիսի հայտարարություն ռուս դիվանագետն արել է այսօր «Ազատության» հետ զրույցում:

Կովալենկոն Հայաստանում Ռուսաստանի դեսպանն էր 2009-ից մինչև այս տարվա մարտ ամիսը, իսկ մինչև այդ Ռուսաստանի դեսպանն էր հարևան Վրաստանում (2006-2008 թվականներին), որտեղ Կովալենկոյի աշխատանքը ավարտվեց 2008-ի ռուս-վրացական հայտնի պատերազմով:

Այս տարվա հուլիսի սկզբին, հիշեցնենք, Վյաչեսլավ Կովալենկոն հանդես էր եկել մեկ այլ աղմկահարույց հայտարարությամբ: Ռուսաստանյան evrazesnews.ru կայքէջին հետ զրույցում մեջբերելով Հայաստանի նախագահի՝ հունիսի վերջին Վարշավայում հնչեցրած խոսքերը, թե հայ ժողովուրդը եվրոպական արժեքների կրող է` Երևանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը ընդամենը երկու ամիս առաջ թողած Կովալենկոն նշել էր. – «Իր գանձարանում տեղ տալով եվրոպական արժեքներին՝ Հայաստանը կարող է կանգնել սայթաքուն ճանապարհին: Հնուց ասված է՝ բարի մտադրություններով սալարկված է դժոխքի ճանապարհը»:

Հիշեցնենք նաև, հունիսի կեսերին տեղեկատվություն հրապարակվեց, որ ՀԱՊԿ-ի գծով Հայաստանի դաշնակիցը համարվող Ռուսաստանը սկսել է մի քանի միլիարդ դոլար արժողությամբ զինտեխնիկայի վաճառքը Ադրբեջանին: Դիտորդները մեծամասնությունը պնդում էր, որ նման կերպ Մոսկվան բացահայտ ճնշում է գործադրում Երևանի նկատմամբ՝ ձգտելով հետ պահել Հայաստանին Եվրամիության հետ մերձեցումից:

Այսօր երևանյան մամուլի կենտրոններից մեկում տեղի ունեցած ասուլիսից հետո «Ազատության» հարցին` Ռուսաստանի ղեկավարությունը կիսո՞ւմ է իր գնահատականները, թե Եվրամիություն տանող ճանապարհը դեպի դժոխք տանող ճանապարհ է, Կովալենկոն պատասխանել է. – «Ես պարզապես համոզված եմ, որ Ռուսաստանի ղեկավարությունն այդպես է մտածում: Չեմ կարող ձեզ թվարկել ղեկավարության ներկայացուցիչներին՝ մեկին, երկուսին, երեքին»:

Հարցի, թե արդյոք նկատի ունի նաև, որ այդպես են մտածում Ռուսաստանի նախագահի աշխատակազմում ու արտգործնախարարությունում, դիվանագետը պատասխանել է. – «Այո․․․ Բայց արդյո՞ք հարկավոր է մեզ բարձրանալ նախագահի աշխատակազմի, արտգործնախարության մակարդակին․․․ Ոչ մի գաղտնիք էլ չկա»:

41 տարվա դիվանագիտական աշխատանքի փորձ ունեցող դեսպան Կովալենկոն, պարզաբանելով, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ է դեպի Եվրամիություն տանող ուղին ճանապարհ դեպի դժոխք, ասաց. – «Ձեզ ուղղակի օրինակ բերեմ: Վերցրեք Բուլղարիան, Ռումինիան, բալթյան երկրները. ահա նրանք դարձան Եվրամիության անդամներ, ակտիվ անդամներ են: Բայց ո՞ւր են նրանք այժմ: Նրանք ընդամենը, այսպես ասած` ինչ-որ նախաբաղնիքում են՝ մեկնած ձեռքով, կորցրել են իրենց ազգային արժանապատվությունը: Փաստարեն նրանք ուղղակի և փոխաբերական իմաստներով մինչև հատակը հասնող մակարդակի են հասցրել իրենց ազգային ինքնությունը: Հայաստանը ցանկանո՞ւմ է գնալ նրանց ճանապարհով… Խնդրեմ: Դա Հայաստանի ընտրությունն է: Ի՞նչ է Եվրամիությունում կատարվում: Բուլղարիան, Ռումինիան Հունգարիան: Անգամ Հունգարիան, որը խորհրդային տարիներին ծաղկում էր իր գյուղատնտեսական արտադրությամբ և մեքենաշինությամբ, այժմ որտե՞ղ է այն: Հետնաբակում: Մենք Հունգարիային այլևս չենք տեսնում ու չենք լսում: Ուստի, իմ պատկերացմամբ՝ դա դժոխք տանող ճանապարհ է»:

Դեսպանի համոզմամբ` եթե Հայաստանը ստորագրեր Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրն ու այն կյանքի կոչեր, ապա կկորցներ իր արդյունաբերության ու գյուղատնտեսության վերջին մնացորդները:

«Հայաստանը Արևմուտքին հարկավոր միայն որպես դաշնակից Կովկասում, որը Սաակաշվիլիի ժամանակաշրջանի Վրաստանի նման Ռուսաստանին մեծ տհաճություններ և մտահոգություններ կպատճառեր: Ահա, թե ինչի համար է Հայաստանը հարկավոր Եվրամիությանը և Միացյալ Նահանգներին: Իսկ Ռուսաստանին Հայաստանը հարկավոր է… Դա արդեն պատմություն է, դա այն ճանապարհն է, որ երկու երկրները անցել են: Երկու ժողովուրդներն էլ քրիստոնյա են և ունեն սրբություններ, զոհեր, մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, որին հայ ժողովուրդը տվել է 350 հազար զոհ»:

Ի դեպ, դեսպանը ևս մեկ ուշագրավ հայտարություն  արեց: Ըստ Կովալենկոյի, Հայաստանի իշխանությունները իրենց ռուս գործընկերներից թաքցնում էին Եվրամիության հետ Ասոցացման և Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրերի տեքստը. – «Տեքստը ցույց չէին տալիս, որովհետև դա, այսպես ասած, ընդունված կանոններին չէր համապատասխանում: Մոտավորապես այսպես էին ասում՝ տեքստը չենք կարող ձեզ տալ, որովհետև այն դեռ ավարտուն տեսք չի ստացել, իսկ մենք պարտավորություններ ենք ստանձնել Եվրամիության առջև՝ չհրապարակել անավարտ տեքստը»:

Վյաչեսլավ Կովալենկոն հայտարարել է, թե իր համար անակնկալ էր Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի մոսկովյան հայտարարությունը Մաքսային միությանը անդամակցելու մասին. – «Այո, դա ինձ համար փոքր-ինչ անսպասելի էր, քանի որ Հայաստանի ղեկավարության ու Երևանում Եվրամիության դեսպանների հետ ունեցած իմ շփումների ժամանակ, սկզբնական շրջանում ինձ հավաստիացնում էին, թե որևէ խնդիր չկա, որ Հայաստանը շարունակի փոխգործակցել Ռուսաստանի կամ Մաքսային միության հետ, և որ խոսքը բացառապես գնում է տնտեսության ազատականացման մասին, և չկա որևէ քաղաքական խնդիր, որը կխոչընդոտի հայ-ռուսական հարաբերությունները: Սակայն իրականում դա այսպես չէր, և դա հայտնի դարձավ վերջին շրջանում, երբ արևմտյան դեսպանները հանկարծ սկսեցին հայտարարել, թե անհնարին է Հայաստանի մասնակցությունը ինտեգրացիոն երկու գործընթացներում: Պարզաբանումներ չկային, թե ինչու հնարավոր չէ»:

Դեսպանի այս խոսքերը կարևոր են այն պատճառով, որ նախագահ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունից հետո՝ այս սեպտեմբերին, Կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, թե դեռ անցած տարվա դեկտեմբերին իր որոշմամբ ստեղծվել է աշխատանքային հատուկ խումբ, որը գլխավորել է էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Դավթյանը, և որը անցած ամիսներին բանակցել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի գլխավորած խմբի հետ՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցերի շուրջ:

Կովալենկոն, հիշեցնենք, մեր երկրում Ռուսաստանի դեսպանն էր մինչև այս տարվա մարտ ամիսը: Ստացվում է, որ նա տեղյակ չէ՞ր այդ բանակցություններից: Կամ Հայաստանի ղեկավարությունը իրո՞ք վերջին պահին է որոշել անդամակցել Մաքսային միությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում