Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Մինչև գետին՝ սուրբ մայր հողը, խոնարհվում եմ մարտերով անցած եղբայրների առաջ. Սեյրան Օհանյան

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ միացել է հայոց բանակի շնորհավորանքներին՝ ֆեյսբուքյան էջում գրառում կատարելով ու նշելով, որ հայկական բանակն ամենաթանկն է ու սրբազանը ամեն հայի համար.

«Շնորհավո’ր տոնդ, մեր տուն, մեր ամրոց ՀԱՅԿԱԿԱ’Ն ԲԱՆԱԿ
Հպարտորեն արտաբերվող այս երկու բառերի մեջ ամփոփված է մեր համազգային երազանքը, ամենաթանկը, ամենանվիրականը և սրբազանը աշխարհասփյուռ ամեն հայի, Հայաստանն ու Արցախը իրենց հայրենիք ընտրած բոլոր-բոլոր ազգությունների համար՝ մեր ամբողջ պատմության ընթացքում դարերով մեզ փոխանցված տառապանքով ու պայքարով ձեռք բերված անկոտրում կամքը, բոլոր ժամանակների կռիվներում-մարտերում ունեցած ռազմական գիտության իմացությամբ ամրապնդված զորավարական տաղանդն ու փորձը, մեր նորօրյա պատմության՝ ազատ, անկախ Հայրենիք ձևավորող և մեկ միասնական բռունցք դարձած նվիրյալ մտավորականների ու կամավորականների սկսած գաղափարական շարժումը, Արցախյան ազատամարտում պատերազմի դաժանություններով և փորձություններով անցած ազատամարտիկների, երկրապահների, կադրային զինվորականների, մեր զոհված, անհայտ կորած, վիրավոր ընկերների քաջագործությունների ու թափված արյամբ տարած հաղթանակը, պաշտպանական երիտասարդ կառույցը կայացնող և հիմա էլ շարունակական հզորացնող, մեր նախնիների սխրագործություններով տոգորված, ժամանակակից միջազգային զինվորական փորձը լավագույն կերպով սերտած և հմուտ հնարքներով, վարպետորեն անընդհատ ապացուցող, կուրծքը վահան դարձրած՝ սրբազան հողը անառիկ պահող այսօրվա հրամանատարներն ու զինվորները, աշխարհաքաղաքական, տարածաշրջանային այս զարգացումների, հնարավորությունների անհավասարության պայմաններում դեպի մեզ ուղղված արտաքին և ներքին ամենատարբեր սպառնալիքներից գոտեպնդվող մեր հերոսացած ժողովրդի անտրտունջ մաքառումը:

Երախտապարտ ու շնորհակալ լինելով՝ ես մինչև գետին՝ մեր սուրբ մայր հողը, խոնարհվում եմ բոլորի՝ մարտերով անցած իմ եղբայրների, հատկապես վիրավոր, կյանքը զոհած մեր հերոսների հիշատակի ու նրանց հարազատների, իմ շատ սիրելի ծառայակից ընկերների՝ գեներալների, սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, քաղաքացիականների առջև և ևս մեկ անգամ վստահեցնում, որ ես ձեզ հետ եմ, խրամատներում արիաբար մարտնչող զինվորի, հրամանատարի կողքին:
Մեր միասնությունն է մեզ զորեղ դարձրել և հաջողություններ բերել:

Եվ ես, ինչպես մեր ողջ ժողովուրդը, վստահ եմ, որ մեր միասնությամբ ու գաղափարական համոզմունքների կայունությամբ և որոշումների ընդունման վճռականությամբ ու գործողությունների արագությամբ նորանոր հաղթանակներ ենք ունենալու:
Փա’ռք մեր ժողովրդին և նրա Հաղթանակած բանակին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում