Tesla և Space X ընկերությունների տնօրեն Իլոն Մասկը ցուցադրել է իր ընկերություններից մեկի արտադրած բոցացիրը: Նոր զենքի լուսանկարը նա տեղադրել է իր Instagram-ում՝ գրում է life.ru-ն:
Reddit-ի օգտատերերը մի քանի օր առաջ Մասկի հիմնադրած The Boeing Company-ի կայքում հայտնաբերել էին էջ, որտեղ կարելի էր պատվիրել զենքը: Այժմ այդ փաստը հաստատվել է: Բոցացիրն արժե 500 դոլար. ցանկացած ոք կարող է այն ձեռք բերել՝ վճարելով ևս 30 դոլար:
Բոցացիրը կարող է մինչև 15 մետր երկարությամբ բոցի լեզվակներ արձակել:
Արտադրվել է ընդամենը 20 հազար բոցացիր, որոնցից հազարն արդեն վաճառվել է:









































