Ամերիկյան տանդեմը բռնաբարությունների դեմ ներքնաշոր է ստեղծել, որն ի տարբերություն մյուս նմանատիպ ներքնաշորերի՝ էլեկտրական հոսանքով չի խփում: Նոր բրենդը բուռն քննադատությունների առարկա է դարձել:
Բրիտանական Daily Mail հրատարակչության տվյալներով՝ Նահանգների բնակիչները մի քանի տարի ներքնաշորեր են մշակել, որոնք կարող են պաշտպանել սեռական բռնություններից:
Նրանց աշխատանքի արդյունքը դարձել է ներքնաշորի շարքը, որը հագեցած է կարգավորվող գոտիներով, որոնք գործնականորեն հնարավոր չէ կտրել: AR Wear ընկերության ներկայացուցիչների խոսքերով՝ այս հագուստն առանց տիրոջ համաձայնության անհնար է հանել:
«Այս ներքնաշորը ստեղծվել է գիշերային ժամերին աշխատող, միայնակ զբոսնող կամ գիշերային ակումբներում հանգստացող կանանց հարմարավետություն պարգևելու համար»,- բացատրվում է գովազդային հոլովակում:
Այժմ մշակողներն աշխատում են պաշտպանող լեգինսների վրա, որոնք նախատեսված են հեծանվորդուհիների համար:
Այս արտադրանքի թողարկումից հետո այն բուռն քննարկումների թեմա է դարձել: Շատ լրագրողներ և բլոգների օգտատերեր հայտարարել են, որ բրենդը ցանկանում է հարստանալ՝ օգտվելով գեղեցիկ սեռի մտավախություններից, և որ այդ ներքնաշորերերը սեռական բռնություններից չեն պաշտպանում:








































