Գերմանական Քյոլն քաղաքում հազարավոր քրդեր փողոց են դուրս եկել կոչ արել թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին դադարեցնել ռազմական գործողությունը սիրիական Աֆրին քաղաքում: Այդ մասին տեղեկացնում է ura-inform.com-ը:
Մարդիկ քաղաքի փողոցներում երթեր են իրականացրել ցուցատախտակներով, որոնց վրա գրված է եղել «Ահաբեկիչ Էրդողան», «Դիկտատոր Էրդողան», «Դադարեցրեք Էրդողանի պատերազմը», «Ազատություն Քրդստանին»: Որպես ցույցի կազմակերպիչ հանդես է եկել քրդական Nav-Dem կազմակերպությունը, որը հավանաբար պատկանում է «Քրդական աշխատավորական կուսակցությանը»: Գերմանացի ոստիկաններն անում են ամեն ինչ, որպեսզի կանխեն գերմանական քրդերի և թուրքերի միջև արյունալի բախումներն ու հրահրումները:










































