Արարատում այսօր նոյեմբերի 10-ի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ հանրահավաք էին անում ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական թեկնածուները:
Արարատցիները մեզ հետ զրույցում անկեղծորեն խոստովանում էին, որ ուզում են համերգներ հաճախ լինեն: Արևածաղիկ ծախող տատիկն էլ մեծ ոգևորությամբ պատմեց, որ ընտրությունների հետ կապված՝ աշխուժություն կա, վերջապես արևածաղիկը վաճառվեց:
Նոր քաղաքապետից սպասելիքները շատ են, քանի որ քաղաքն ունի թե ասֆալտապատման, թե՛ մաքրության խնդիր: Փոքրիկ Վարդանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքում այսօր ամենակարևորն աշխատատեղերի խնդիրն է: Նա անկեղծորեն խոստովանեց, որ իր մոտ էլ ինչ-որ պահի ցանկություն է առաջացել գնալ Հայաստանից:











































