Ռոբոտների արտադրության ոլորտի նորագույն մշակումները ներկայացվել են Տոկիոյի IREX 2013 ցուցահանդեսում: Ցուցադրության նմուշների թվում եղել են այնպիսի նորույթներ, ինչպիսին են եղունգները ներկող ռոբոտը, ուղեկցող ռոբոտը և այլն:
Եվս մեկ հետաքրքիր նորույթ է նոր ռոբոտ օձը՝ АСМ-R5H-ը: Նրա երկարությունը կազմում է ավելի քան կես մետր: Այն նախատեսված է որոնողական աշխատանքների համար, որոնք հնարավոր է իրականացվեն մարդու կյանքի համար վտանգավոր վայրերում:









































