Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշի երկրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, ապա լուրջ մրցակցության կբախվի ամերիկացի քաղաքական գործիչների և հասարակական կարծիքի առաջնորդների հետ՝ տեղեկացնում է life.ru-ն՝ հղում կատարելով SSRS ընկերության անցկացրած հարցման արդյունքում գրանցված տվյալներին:
Թրամփը մասնավորապես տանուլ կտա Վերմոնտ նահանգի սենատոր Բեռնի Սանդերսին և ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին:
Ամերիկացիների պատասխանների համաձայն՝ իրենք Թրամփի փոխարեն կնախընտրեին հեռուստահաղորդավարուհի Օփրի Ուինֆրիին. նրա օգտին պատրաստ են քվեարկել ընտրողների 51%-ը, մինչդեռ Սպիտակ տան ներկա ղեկավարի օգտին քվեարկել էր ընտրողների 42%-ը:










































