Գլենդելի Դատախազի գրասենյակի նախկին աշխատակցուհին դատապարտվել է 15 ամսվա ազատազրկման այն բանից հետո, երբ խոստովանել է մոտ 700 հազար դոլարի յուրացումը սխեմայով, որում գործածել է կեղծ փաստաթղթեր՝ ցույց տալու, որ գումարը ծախսվել է քաղաքի դեմ քաղաքացիական հայցերի համար։
Խոսքը վերաբերվում է 53-ամյա Կասանդրա Ալեքսանդրին, ով հանդիսանում է Լոս Անջելեսի Ուինեթկա շրջանի բնակիչ։ Նրա դեմ վճիռը կայացվել է երկուշաբթի, շրջանային դատավոր Ջորջ Վուի կողմից։

Կասանդրան հոկտեմբերին ճանաչել էր մեղքը քաղաքային հիմնադրամներից գողություն կատարելու մեկ կետով և հայտնել, որ յուրացրել է գումարը ավելի քան 15 տարում։ Պատժաժամկետից բացի, նա ստիպված կլինի նաև փոխհատուցում վճարել։











































