Wednesday, 17 06 2026
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար

Ուսուցիչներին տրամադրված դրամական խրախուսանքը որևէ աղերս չունի բարեգործության հետ. քաղաքապետարան

«Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում հրապարակված «Քաղաքապետարանը բարեգործ է և անտեղյակ» վերտառությամբ տեղեկատվության առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ հեղինակի կողմից որպես «խայտառակ բարեգործություն» որակված մայրաքաղաքի դպրոցների թվով 67 ուսուցիչների տրամադրված դրամական պարգևատրումը որևէ աղերս անգամ չունի բարեգործության հետ: Ամենամյա արդեն ավանդական դարձած դրամական այս խրախուսանքը Երևան քաղաքի մասնավորապես այս տարվա բյուջեում ներառված է եղել աշխատակազմի հանրակրթության վարչության «Դպրոցականների օլիմպիադաների և այլ միջոցառումների կազմակերպման» ծրագրում՝ «Մանկավարժների խրախուսում» կետով, որի համար նախատեսված է եղել 2 մլն դրամ գումար և որն էլ հատկացվել է վերոնշյալ 67 ուսուցիչներին: Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ խրախուսվող ուսուցիչների ընտրությունը կատարվում է դպրոցական առարկայական օլիմպիադաներում, համաքաղաքային բազմաբնույթ մրցույթներում և միջոցառումներում տվյալ մանկավարժի սաների արձանագրած արդյունքներից, ինչպես նաև ուսուցիչների միջև կազմակերպվող տարատեսակ մրցույթների («Տարվա լավագույն ուսուցիչ»՝ ՀՀ ԿԳ նախարարություն, հումանիտար առարկաների «Տարվա լավագույն ուսուցիչ»՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և այլն) քաղաքային փուլին մասնակից ուսուցիչների դրսևորած հաջողություններից ելնելով:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են,որ վերոնշյալը, վստահ ենք, առնվազն տառաճանաչ ցանկացած մարդու մոտ այլևս կասկածի հետք անգամ չթողեց, որ համայնքային բյուջեով նախատեսված և ուսուցիչներին տրամադրված դրամական խրախուսանքը որևէ կերպ բարեգործություն չի կարող որակվել և տարածվածն ընդամենը ապատեղեկատվություն է:

Ավելորդ չենք համարում նաև հավելել, որ այսօր վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը մայրաքաղաքի հանրակրթական բոլոր դպրոցների մանկավարժական կոլեկտիվների կողմից ստացել է տվյալ հրապարակումը արդարացի վրդովմունքով դատապարտող գրություններ և հեռախոսազանգեր, որոնք պահանջում են անհապաղ հերքել մանկավարժի ինքնասիրությունն ու պատիվն արատավորող ձևակերպումներով լեցուն ստահոդ տեղեկատվությունը: Նրանց հատկապես վիրավորել է հայ մանկավարժի, ուսուցչի նկատմամբ հոդվածագրի կողմից դրսևորած արգահատելի այն վերաբերմունքը, որով փորձ է արվում մանկավարժին ներկայացնել նսեմացված, մինչդեռ նրանց կողմից դրամական խրախուսանքը արդարացիորեն ընկալվել և այսուհետ էլ ընկալվելու է որպես գնահատանք՝ իրենց բարդ ու պատասխանատու աշխատանքի համար:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կհորդորեինք լրատվամիջոցներին այսուհետ զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելու գայթակղությունից, որոնք կարող են վիրավորել մարդկանց ինքնասիրությունն ու արժանապատվությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում