Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը ընդամենը խոսակցություններ է համարում մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց` «Ծառուկյան» դաշինքի հովանավորությամբ ՀՀԿ-ի առաջադրած նախագահի թեկնածուն՝ Արմեն Սարգսյանը, կընտրվի 1-ին փուլով։ Առաջին փուլով ընտրվելու համար թեկնածուին անհրաժեշտ է 79 պատգամավորի կողմ քվե, ՀՀԿ-ն իր քաղաքական գործընկեր ՀՅԴ-ի հետ ունի 65 պատգամավոր, այսինքն՝ եթե կոալիցիոն գործընկերները եկել են հայտարարի, չունեն տարաձայնություններ, միևնույն է, նրանց ևս 14 ձայն է անհրաժեշտ ։
«Եթե խմբակցությունում նման հարց չի քննարկվել, այսինքն՝ որոշում չի ընդունվել, խմբակցությունը թեկնածուին կողմ է կամ դեմ, վաղաժամ է նման եզրակացություն անել, դա խոսակցությունների մակարդակ է, նորից կրկնեմ՝ հարցը չի քննարկվել խմբակցությունում»,- շեշտեց Վարդևան Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ Արմեն Սարգսյանի աշխատելաոճին ծանոթ չէ։
«Անձամբ որպես անձ Արմեն Սարգսյանին չեմ ճանաչում, ինչքան որ ծանոթացել եմ, այս վերջին շրջանում մամուլում եղած ինֆորմացիայի արդյունքում եմ ծանոթացել, և իմ կարծիքը, որպես Վարդևան Գրիգորյանի, կլինի շատ սուբյեկտիվ։ Կարծում եմ՝ մեր խմբակցության հետ քննարկման արդյունքում գուցե ավելի լավ կճանաչեմ»,- շեշտց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։









































