Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Նշանակում՝ թիկունքն ամրացնելո՞ւ, թե՞ խփելու համար

Հաստատված կարելի է համարել լուրը, որ գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ազատվել է արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետի պաշտոնից: Օսիկյանը Սերժ Սարգսյանի շրջապատի ամենաերիտասարդ ու վստահելի գեներալներից մեկն է, որը, մեծ հաշվով, բարեփոխիչի իմիջ ունի և ներքաշված չէ ծառայողական կամ օլիգարխիկ սկանդալներում: Օսիկյանը ՔԿՀ պետ էր 2014-ից, և այսօր, ըստ էության, ոչ թե պաշտոնանկ է արվում, այլ ընդամենը տեղափոխվում է ոստիկանություն` պետի տեղակալի կարգավիճակով: Օսիկյանն այդ պաշտոնում արդեն աշխատել է` 2009-14թթ-ին, և այդ փուլում եղել է ոստիկանությունում իրականացված մեծածավալ բարեփոխումների հեղինակը, մասնավորապես նրա անվան հետ է կապվում անձնագրային ծառայության ինստիտուցիոնալ ռեֆորմը:

Արթուր Օսիկյանը վերադառնում է ոստիկանություն և սա ազդանշան է, որ Սերժ Սարգսյանը համակարգային տրանսֆորմացիայի ամենապատասխանատու փուլում ամրացնում է իր դիրքերը ոստիկանությունում, նաև ընդգծում է այդ ծառայության կարևորությունը իր ծրագրերի իրականացման համատեքստում:

Սակայն Օսիկյանի վերադարձը ավելի խորքային գործընթացների հետ է կապված, մանավանդ, որ երեկ հստակեցվեց ուժային այս մարմնի կարգավիճակը Հայաստանի նոր պետական համակարգում: Ապրիլից հետո ոստիկանությունը դառնում է վարչապետին ենթակա մարմին` ըստ էության, դուրս գալով կառավարության կոլեգիալ վերահսկողությունից: Եթե ապրիլին Սերժ Սարգսյանն է զբաղեցնում վարչապետի պաշտոնը, ապա սկզբունքորեն ամեն բան մնում է այնպես` ինչպես այսօր է: Այլ վարչապետի պարագայում ամեն բան ավելի բարդ ու բազմաշերտ է ստացվում, որովհետ Սերժ Սարգսյանն այսօրվա նշանակումով ավելի է ուժեղացնում իր դիրքերը ոստիկանությունում, որն ապրիլից հետո կարող է դե ֆակտո լինել ոչ թե Կարեն Կարապետյանին ենթակա, այլ վերահսկող մարմին:

Արթուր Օսիկյանի կադրային փոխաստեղումն ուշագրավ է մեկ այլ դիտանկյունից ևս: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը համարում է, որ Վովա Գասպարյանի թիկունքն ուժեղացնելու կարիք կա, մանավանդ, որ ՊՊԾ գնդի 2016-ի իրադարձություններից հետո ոստիկանությունը, ըստ էության, հայտնվել է հարվածների թիրախում` բոլոր կողմերից, ինչն օբյեկտիվորեն ազդել է` մի կողմից, ոստիկանության հեղինակության, հանրային ընկալման, մյուս կողմից` Գասպարյանի համակարգային կշռի վրա:

Վլադիմիր Գասպարյանը Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում հավատարմորեն պաշտպանել է նրա իշխանության, պատկերավոր ասած, առաջնագիծն ու թիկունքը: Արդյո՞ք հիմա էլ Սարգսյանը զգում է Գասպարյանի աջակցության կարիքը և Օսիկյանի նշանակմամբ ուժեղացնում է Գասպարյանի խաղաքարտերը, թե՞ Սերժ Սարգսյանն ապրիլին, այնուամենայնիվ, հեռանում է` իր հետ տանելով նաև Վլադիմիր Գասպարյանին: Եթե իրադարձությունների զարգացումը դիտարկում ենք այս համատեքստում, ապա Օսիկյանը վերադառնում է ոստիկանություն` առաջիկա ամիսներին այն ղեկավարելու առաքելությամբ: Ի դեպ, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Գասպարյանին հրաժեշտ տա նույնիսկ այն պարագայում, եթե զբաղեցնի վարչապետի պաշտոնը: Նույնիսկ այդ պարագայում Սերժ Սարգսյանի համար բացվում է իշխանության նոր էջ` նոր առաքելությամբ ու կադրերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում