Սաուդյան Արաբիայի իշխանությունները միլիոնավոր դոլարներ են ծախսում սիրիական ընդդիմության հազարավոր մարտիկների զինման ու նախապատրաստման վրա: Այս մասին գրում է The Guardian-ը:
Պարբերականի տվյալներով՝ Էր-Ռիադի ջանքերը կենտրոնացած են «Իսլամի բանակի» («Ջեյշ Ալ-Իսլամ») մարտական նախապատրաստության վրա: Այն ձևավորվել է սեպտեմբերի վերջին և միավորում է 43 խմբավորումների:
The Guardian-ը նշում է, որ Սաուդյան Արաբիայի ջանքերն ուղղված են սիրիական ընդդիմությանը թարմ ուժեր փոխանցելուն և նախագահ Բաշար Ասադի տապալմանը հասնելուն: Պարբերականը գրում է, որ բանակի թվաքանակն ապագայում կարող է կազմել 5-50 հազար: Նրանում ներառված չեն այնպիսի արմատական խմբավորումներ, ինչպիսիք են «Ալ-Քաիդայի» հետ կապեր ունեցող «Իսլամական պետությունն Իրաքում և Լևանտում» և «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորումները:








































