Ռոչեստեր քաղաքում (Նյու Յորք նահանգ) գտնվող Խաղալիքների փառքի ազգային սրահ են «ընդունվել» 2 նոր ցուցանմուշներ՝ ռետինե բադիկ և շախմատ:
«Հաղթողները» կարողացել են «շրջանցել» եզրափակչում հայտնված մյուս 10 խաղալիքներին, որոնց թվում են փոքրիկ պղպջակը, հայտնի նինձա կրիան ու ինքնաշարժ մեքենան՝ գրում է ITAR-TASS-ը:
Ինչպես պատմել են թանգարանի ներկայացուցիչները, ռետինե բադիկը ստեղծվել է 19-րդ դարի վերջին: Այն սկզբում «չի կարողացել» լողալ , սակայն 1940-ականներից սկսած՝ այն կարողացել է «մնալ ջրի վրա» ու այդ ժամանակից ի վեր դարձել է մանկական սիրած խաղալիքներից մեկը:
Անցյալ տարի թանգարանի նոր «անդամ» էր դարձել դոմինոն:








































