Երկու երեխաների մայրը վիրահատությունից առաջ վիրաբուժական սենյակում պարային երեկո է կազմակերպել: Դեբորա Քոհանը պետք է կրկնակի մաստեկտոմիա (քաղցկեղի առաջացման բարձր ռիսկի պատճառով կատարվող կաթնագեղձի հեռացում) անցներ:
Բեյոնսեի երգի ներքո 6 րոպե պարող հիվանդի ու բուժանձնակազմի մասին տեսանյութը հայտնվել է YouTube-ում նոյեմբերի 5-ին ու արդեն հասցրել ավելի քան 3 մլն դիտում ունենալ:
Մասնագիտությամբ մանկաբարձ կինը նախաձեռնել է վիրահատությունից առաջ իրենց պարի տեսանկարահանումը, քանի որ ցանկացել է դրանով մարդկանց հորդորել պարել և առավելագույն հաճույք ստանալ կյանքից:
Վիրահատությունը կատարվել է Սան Ֆրանցիսկոյի Mt Zion Hospital-ում:








































