Գործարար Կիրիլ Շամալովը ամուսնացել է Պուտինի աղջկա՝ Եկատերինա Տիխոնովայի հետ 2013 թվականին։ Իրազեկ աղբյուրների հաղորդմամբ՝ նրանք այժմ բաժանվել են։ Բաժանության մանրամասները հայտնի չեն, սակայն լրագրողները պարզել են, որ Շամալովը վերադառնում է նավթաքիմիական գիգանտ «Սիբուրի» թոփ մենեջերի պաշտոնին, որի ակցիաների 20%-ը նա վաճառել է «Սիբուրի» տնօրենների խորհրդի նախագահին՝ 2017 թվականին։

Ըստ տեղեկությունների, Շամալովը գործարքից ոչինչ չի վաստակել, քանի որ բաժնետոմսերը նրան վաճառվել էին որպես վստահության նշան Պուտինի ընտանիքի կողմից։ Սակայն այլ աղբյուրներ պնդում են, որ բաժնետոմսերի վաճառքի և Տիխոնովայի հետ հարաբերությունների միջև կապ չկա։

Նշենք, որ նախագահի դստեր հետ ամուսնությունից հետո Շամալովի գործերը կտրուկ լավացան։ Նրա հայրը՝ Նիկոլայը «Ռոսիա» բանկի համասեփականատերն է։ Նա համարվում է Պուտինի մոտ անձանցից մեկը։
2016 թվականին, Forbes-ի սանդղակով, Շամալովը դարձել է Ռուսաստանի ամենաերիտասարդ միլիարդատերը՝ Ռուսաստանի ամենահարուստ գործարարների շարքում։









































