Այսօր երեկոյան աշխատանքը կսկսի Հռոմի 8-րդ կինոփառատոնը (Festa Internazionale del Cinema di Roma), որը կբացվի իտալացի ռեժիսոր Ջովաննի Վերոնեզիի «Հինգերորդ անիվ» (L’ultima ruota del carro) ֆիլմի ցուցադրությամբ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հռոմի կինոփառատոնի հիմնական մրցույթին կմասնակցի 18 ֆիլմ, որոնցից 3-ը դերասանական աստղային կազմ ունեն:
Հիմնական մրցույթի ժյուրին կգլխավորի ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Գրեյը:
Երկրորդ մրցութային՝ «Կինո XXI» ծրագրին (Cinema XXI), որն ուղղված է ժամանակակից կինեմատոգրաֆիայի միտումների բացահայտմանը, կմասնակցի 35 լիամետրաժ ու կարժամետրաժ աշխատանք:
Փառատոնի արտամրցութային ծրագրին կմասնակցի 20 ֆիլմ:









































