ԱՄՆ-ում 3D տպիչով մետաղական առաջին ատրճանակն են տպել, գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Huffington Post-ին:
Ատրճանակը պատրաստված է 30 դետալից: Դրա յուրաքանչյուր մասը՝ բացառությամբ զսպանակների, արտադրվում է մետաղի լազերային ուղիղ եռակցման տեխնոլոգիայով կամ DMLS-ի օգնությամբ: DMLS-ն արդեն օգտագործվում է բժշկական սարքավորումների և ավտոպահեստամասերի արտադրության մեջ:
Ինչպես նշվում է, 3D ատրճանակ տպելու համար անհրաժեշտ է գնել հատուկ տպիչ, որի արժեքը շուրջ 850 հազար դոլար է:









































