Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ բոլիվարական բանակի սպառազինությունում առկա հակաօդային պաշտպանության միջոցները կտեղակայվեն երկրի առանցքային տարածաշրջաններում, ներառյալ մայրաքաղաքում: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Մադուրոյի խոսքով՝ դա կարվի նրա համար, որ թշնամական իմպերիալիստական ավիացիան երբեք չներխուժի իրենց երկրի և նրա մայրաքաղաքի օդային տարածք:
Նրա խոսքով՝ երկրի ռազմական հզորությունը ոչ թե միջուկային հրթիռներն են, այլ ժողովրդի կազմակերպվածությունն ու անրապնդված զինված ուժերը, որպեսզի «արտերկրում Վենեսուելայի դեմ դավեր նյութող խելագարներն իմանան, որ թանկ կվճարեն Վենեսուելա ներխուժման համար»:








































